Հասարակություն 

Եգիպտոսի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

analitik.am

Կահիրեում  ղպտիների տաճարում 25 մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է Associated Press-ը:

ԻՊ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչության արդյունքում մահապարտը սպանել և վիրավորել է 80 մարդու: Ահաբեկիչները նաև սպառնացել են շարունակել պատերազմը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին: Դրանից հետո եգիպտական իշխանությունները որոշում են կայացրել անվտանգության միջոցներն ուժեղացնել բոլոր եեկեղեցիներում:

Նույն շարքից