Հասարակություն Մշակույթ 

Մահացել է ամերիկացի դերասանուհի Ժա Ժա Գաբորը

analitik.am

Լոս Անջելեսում 99 տարեկան հասակում մահացել է հունգարակ ծագումով ամերիկացի դերասանուհի Ժա Ժա Գաբորը: Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, դերասանուհին մահացել է սրտի նոպայի պատճառով:

Գաբորը մեծ կինոյում իր կարիերան սկսել է 1952 թվականին: Նրան կարելի է տեսնել «Մենք ամուսնացած չենք», «Մուլին Ռուժ» և մի շարք այլ ֆիլմերում: 1958 թվականին նա «Ոսկե գլոբուս» է ստացել որպես ամենագլամուրային դերասանուհի:

Գաբորն ամուսնացած է եղել 9 անգամ: Ամուսնություններից մեկը տևել է ընդամենը 1 օր: Վերջին տարիներին նա լուրջ խնդիրներ ուներ առողջության հետ, իսկ 2010 թվականին զրկվել էր ոոտքից:

Նույն շարքից