Քաղաքականություն 

Աղվան Հովսեփյանին փոխարինող պատահական մարդ չէ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ լսողության հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգևատրմանը: Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաև ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը:

Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու (վերջինս է դե ֆակտո ղեկավարում «Մոնարխը») մանկության ընկերն է, ասել է թե` Վ. Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից