Տնտեսություն Քաղաքականություն 

Ստեղծվել է նոր ինտրիգային իրավիճակ. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է. իսկ դա նշանակում է նոր ինտրիգային իրավիճակ:

«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ: Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին»՝ նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ, փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ:

Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին:

Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից եւ սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից