Հասարակություն 

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները  բաց են:

Նույն շարքից