ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են. «Հրապարակ»

ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ շատերը ԲՀԿ-ում շունչները պահած սպասում են նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որից կախված է լինելու այս կուսակցությունում շատերի քաղաքական ապագան, կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, մեր տեղեկություններով, որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երեւանի Կենտրոն համայնքից։

Ի դեպ, Փարավոնում Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խնջույքին, որին մասնակցել է ԲՀԿ ակտիվը, ներկաներից ոմանք պատմում են Զոհրաբյանի՝ Ծառուկյանին ուղղված ռեւերանսների մասին, ԲՀԿ նախագահը պնդել է, որ եթե Ծառուկյանը չվերադառնա, իրենք կորած են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում