Ռազմական 

147 զինծառայող և 18 կամավորական. Հայկական զինուժի կորուստները 2016 թվականին

analitik.am

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի և 18 կամավորականի մահվան դեպք։

2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994 թվականի հրադադարի ստորագրումից հետո։ Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական և 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, ևս երկուսը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։

Տարվա ընթացքում արձանագրված կորուստներից ընդհանուր առմամբ 108-ը մարտական են (91 զինծառայող և 17 կամավորական), 57-ը՝ ոչ մարտական։

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից