Քաղաքականություն 

Նոր պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Միլիտոս Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երի-տասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1121-Ն որոշման 1-ին կետը՝
Միլիտոս Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երի-տասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Եղիշե Խերանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախա-րարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1120-Ն որոշման 1-ին կետը՝
Եղիշե Խերանյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախա-րարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

Նույն շարքից