Հասարակություն 

Facebook-ում մտածելիս պետք է զգույշ լինել. Մշակվում են նոր տեխնոլոգիաներ

analitik.am

Facebook-ը զբաղվելու է նեյրո-համակարգչային տեխնոլոգիաների մշակմամբ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կարդալ և փոխանցել մտքեր: Այս մասին հայտնել է աշխարհի խոշորագույն սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է Business Insider-ը:

«Ես կարծում եմ, որ մի օր մենք հնարավորություն կունենանք տեխնոլոգիաների միջոցով իրար փոխանցել մեր մտքերը: Դուք ուղղակի մտածում ենք ինչ-որ բանի մասին և ձեր ընկերները անմիջապես զգում են, թե ինչ եք դուք մտածում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի կեսերին հայտնի դարձավ, որ սոցկայքը ստեղծել է Building 8 անունը կրող գաղտնի ստորաբաժանում, որը զբաղվում է համակարգիչների միջոցով մտքերը փոխանցելու տեխնոլոգիաների մշակմամբ:

Նույն շարքից