Հասարակություն 

Սառցալեզվակների հեռացմանը զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

analitik.am

«Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մայրաքաղաքում շարունակվում են հասարակական և բնակելի շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքները: Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել էր, որ դրանց անհրաժեշտությունն առավել զգալի է երկրորդական փողոցներում, մայթերին, բակերում և միջբակային տարածքներում: Նշված հատվածների մաքրմանը ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները, ովքեր անհրաժեշտության դեպքում աղ ու ավազի խառնուրդ էլ են օգտագործում: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:

Նույն շարքից