Սպորտ 

Ինչու է «Բարսելոնան» հեռացրել է իր տնօրեններից մեկին

analitik.am

«Բարսելոնան» աշխատանքից հեռացրել է իր տնօրեններից մեկին, ով Մեսսիի մասին արտահայտել է միտք, որը չի համապատասխանում ակումբի տեսակետին: Խոսքը վերաբերում է Պերե Գրատակոսին, ով կատալոնական գրանդի սան է, ակումբում գտնվում է 70-80-ականներից, խաղացել է պատանեական թիմում, իսկ 2003-05 թվականներին մարզել է «Բարսելոնան Բ»-ն որտեղ հանդես էր գալիս հենց Մեսսին:

«Լեոն ակումբում ամենակարևոր մարդկանցից մեկն է, սակայն նա այդ հարցում միակը չէ: Նա այդքան լավը չէր լինի առանց Ինյեստայի, Նեյմարի և մյուսների»,-սրանք էլ այն խոսքերն են, որոնց պատճառով Գրատակոսը հեռացվել է:

Նշենք, որ այս պահին կատալոնական գրանդը զբաղված է Մեսսիի պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցերով: Հավանաբար հենց դա է պատճառը, որ տնօրենը հեռացվել է իր արտահայտած մտքի համար:

Նույն շարքից