Հասարակություն 

Քոչարյանը շքեղ տուն է գնել ԱՄՆ-ում և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում: Մամուլի հրապարակումների համաձայն, նա այնտեղ շքեղ տուն է գնել և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում:

Ի դեպ, կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որպեսզի ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական և նախընտրական գործընթացներին: Հիշեցնենք, նրա անվան հետ է կապվում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը: Կարծիք կա, որ Քոչարյանի հետ որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունեն նաեւ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից