Հասարակություն Ռազմական 

Նախագահը երեկ մահացած զինծառայողին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

analitik.am

ՀՀ նախագահի որոշմամբ, հունվարի 15-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 1996թ. ծնված զինծառայող Գարիկ Արտաշեսի Վարդանյանը, ով հրազենային վիրավորում էր ստացել 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից արձակած կրակից, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նույն շարքից