Սպորտ 

Փորձագետների կարծիքով Նեյմարը երկու անգամ թանկ է Ռոնալդուից

analitik.am

Սպորտային հետազոտությունների Միջազգային կենտրոնը  (CIES) կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ճանաչել է աշխարհի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստ:

Կենտրոնի գնահատմամբ, Նեյմարի տրանսֆերային արժեքը հասնում է 246,8 միլիոն եվրոյի: Ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նեյմարի ակումբակից Լեոնել Մեսսին՝ 170,5 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Պոլ Պոգբան (155,3 միլիոն):

Ինչ վերաբերում է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշտիանո Ռոնալդուին, ապա նա միայն 7-րդն է: Արքայական ակումբի հարձակվողի տրանսֆերային արժեքը հասնում է 126,5 միլիոն եվրոյի:

Նույն շարքից