Սպորտ 

IFFHS-ի վարկածով աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստը ներառվել է ահաբեկիչների ցանկի մեջ

analitik.am

Եգիպտոսի իշխանությունները ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մոհամմեդ Աբուտրիկին ներառել են ահաբեկիչների ցանկի մեջ, քանի որ վերջինս կասկածվում է երկրում արգելված  «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին BBC News-ին հայտնել է  ֆուտբոլիստի փաստաբանը:

2006 և 2008 թվականներին Աֆրիկայի գավաթին տիրացած ֆուտբոլիստի փաստաբանը նաև նշել է, որ վերջինս պաշտոնապես չի տեղեկացվել մեղադրանքի մասին, և իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Հավելենք, որ 2007 և 2008 թվականներին Աբուտրիկը Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է  աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստ:

Նույն շարքից