Քաղաքականություն 

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ

analitik.am

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը:

Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Նույն շարքից