Քաղաքականություն 

Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահական համակարգին անցնելու նախաձեռնությանը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված օրենսդրական նախաձեռնությունը, որով Թուրքիան անցում է կատարում նախագահական կառավարման համակարգի: Սակայն փոփոխությունները պետք է հաստատվեն համազգային հանրաքվեի միջոցով, որը ենթադրաբար տեղի է ունենալու 2017 թվականի ապրիլի սկզբներին:

Էրդողանի նախաձեռնությանը կողմ է քվեարկել 339 օրենսդիր, դեմ՝ 142: Օրենսդրական նախաձեռնության ընդունման համար անհրաժեշտ էր 330 ձայն:

Նույն շարքից