Հասարակություն 

Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների համագործակցությունը կընդլայնվի

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներն այցելել են ԼՂՀ գործընկեր 7 շրջաններ և համայնքներ, հանդիպել վարչակազմերի, գործընկեր համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերն ամփոփել են մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները:
Հատկանշելով համագործակցությամբ պայմանավորված բնակչության համար առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց ուրույն նպաստը կբերեն ԼՂՀ շրջանների և համայնքների զարգացմանը:
Երևանի վարչական շրջանների ղեկավարներն Արցախի գործընկերների ուղեկցությամբ այցելել են նաև կրթական և մշակութային հաստատություններ, հանդիպել աշխատակազմերի ներկայացուցիչների հետ:
Այցերի և հանդիպումների ժամանակ մասնավորապես Երևանի Ավան վարչական շրջանը Ճարտար քաղաքին նվիրաբերել է աղբատար մեքենա: Մայրաքաղաքի վարչական մյուս շրջանների ղեկավարներն էլ բազմաբնույթ անհրաժեշտ պարագաներ են փոխանցել գործընկեր շրջաններին:

Նույն շարքից