Առողջապահություն Հասարակություն 

Աչքի ակնահատակի անվճար հետազոտություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

analitik.am

2017թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում աչքի ակնահատակի համակարգչային անվճար հետազոտությունը կիրականացվի iCam 100 ակնահատակի տեսախցիկով:

Կենտրոնի ախտորոշման և լազերային բաժանմունքում գործող iCam 100 ակնահատակի տեսախցիկը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում, առանց բբի լայնացման անհրաժեշտության, ստանալ ակնահատակի պատկեր:

Այս սարքի առավելությունն այն է, որ նեղ բբի պայմաններում ստացվում է ամբողջ ակնահատակի պատկերը։ Պատասխանը լուսանկարի տեսքով տրվում է հիվանդին՝ ապահովելով նրա դինամիկ հսկողությունը, ինչպես նաև տարբեր բժիշկների խորհրդատվություն ստանալու հնարավորությունը:

iCam 100 ակնահատակի տեսախցիկով հետազոտությունը ցուցված է ակնահատակի անոթային և ոչ անոթային ախտահարումների հայտնաբերման համար, տեսողական նյարդի տարբեր ախտահարումների ժամանակ (գլաուկոմա, ներգանգային ճնշման բարձրացում, անոթային և ոչ անոթային փոփոխություններ), շաքարային դիաբետի ակնային դրսևորումների, բնածին նևուսների, տոքսոպլազմոզի ինչպես հայտնաբերման, այնպես էլ դինամիկ հսկողության համար:

Հերթագրվելու համար զանգահարել 010 359285, 094 705007 հեռախոսահամարներով։

Հասցեն` Ֆուչիկի 30։

 

Նույն շարքից