Սպորտ 

Էնրիկեն հայտնել է ՊՍԺ-ից կրած պարտության մեղավորի անունը

analitik.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած 4:0 հաշվով պարտությունից հետո հայտարարել է, որ պարտության մեղավորն ինքն է, գրում է Marca-ն:

«ՊՍԺ-ն ավելի լավ տեսք ուներ բոլոր առումներով: Հաշիվն արտացոլում է այն, ինչ կատարվում էր դաշտում: Արդյունքի ամբողջական պատասխանատուն ես եմ: Եթե դուք մեղավոր եք փնտրում, ապա ասեմ, որ մեղավորը ես եմ : Ֆուտբոլիստները մեղավոր չեն»,-հայտարարել է Էնրիկան:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի է ունենալու մարտի 8-ին Նոու Կամպում:

Նույն շարքից