Մոտենում է երկար սպասված գարունը. Գագիկ Սուրենյան

Մոտենում է երկար սպասված գարունը. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5… +6 աստիճանի: