Սպորտ 

Բոլոր աստղերի հանդիպմանն Արևմուտքը հաղթել է Արևելքին

analitik.am

Բասկեյտբոլի ազգային ասոցացիայի բոլոր աստղերի հանդիպմանը Արևմուտքը հաղթել է Արևելքին:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Նոր Օռլեանում և ավարտվել է 192:182 հաշվով: Երկու թիմերը միասին հավաքել են 374 միավոր, ինչը ռեկորդային ցուցանի է բոլոր աստղերի հանդիպումների պատմության համար:

Մրցավեճի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել  Արևմուտքի բասկեյտբոլիստ Էնթոնի Դևիսը, ով իր հավին գրանցել է 52 միավոր: Այս ցուցանիշը ևս ռեկորդային է: Նախկին ռեկորդը պատկանում էր Ուիլտ Չեմբերլինին, ով 42 միավոր հավաքել էր 1962 թվականին:

Նույն շարքից