Ռազմական Քաղաքականություն 

Վիգեն Սարգսյանը հայտնել է, թե որ դեպքում Հայաստանը կօգտագործի իր «Իսկանդերները»

analitik.am

Հայաստանն իր «Իսկանդերները» կօգտագործի կախված իրավիճակի զարգացումներից: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս զենքը մեզ թույլ է տալիս անուղղելի վնաս հասցնել այն կողմի ենթակառուցվածքներին, որի դեմ կօգտագործվի: Հետևաբար «Իսկանդերները» օգտագործվելու են կախված իրավիճակի զարգացումներից: Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե դրա կարիքը լինի: Այն առաջին հերթին զսպող նշանակություն ունի: Ակնհայատ է, որ իրավիճակը կարող է թելադրել քայլերը, իսկ այս զենքն իր հնարավորություններով պետք է որ սթափեցնի ցանկացած տաք գլխի որոշումներ կայացնելիս»,-ասել  է Վիգեն Սարգսյանը:

Նույն շարքից