Գլխավոր Հասարակություն 

Մի՞թե ՀՀ Ազգային ժողովի մանդատն ավելի անլուրջ փաստաթուղթ է, քան վարորդական իրավունքը. shame.am

analitik.am

Հայ ժողովրդի ամենախայտառակ ծնունդներից մեկը` ներկա և ապագա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, շարունակում է իր ծառայությունները մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Ո՞րն է դրա տված օգուտը: Զուտ ֆինանսական: Այսինքն` նա դատի է տալիս մարդկանց, փողեր է պահանջում որպես կոմպենսացիա և, հետևաբար, պետական տուրքեր է վճարում: Քանի որ Shame.am-ը դարձել է Ուրիխանյանի համար կպչուն գաղափար, նա բոլորից շատ հայց ունի հենց մեր դեմ, և Արաբկիրի դատարանն արդեն պիտի որ զարմանքի մեջ հայտնված լիներ, քանզի Ուրիխանյանի հայցերի թիվը երեկ հասավ 15-ի: Իսկ այդ հայցերի պետտուրքը, Ուրիխանյանի կողմից վճարված, կազմում է 480 հազար ՀՀ դրամ: Սա նշանակում է, որ մեզնից նա ուզում է տանել մոտ 22 միլիոն:

Այն, որ Ուրիխանյանը ոչ մեզնից, ոչ ուրիշներից ոչ մի լումա չի տեսնի, դա հաստատ: Իսկ այն, որ պետությունն արդեն խերվել է Ուրիխանյանից, դա էլ է հաստատ` պետբյուջե անվերադարձ վճարվել է 480 հազար դրամ:

Այս դրամատիկ պատմության ևս մեկ հանգամանք կա, սակայն այն ուրախալի չէ։ Այն տխուր է: Բանն այն է, որ եթե հոգեբույժներին հարցնենք, ինչը մենք արդեն արել ենք, նրանք կասեն, որ մեկ հոգու դեմ 15 հայցը լուրջ հիվանդության լրջագույն ախտանիշ է: Կոնկրետանալու մտադրություն չունենք բժշկական նրբագույն երանգների մեջ և զերծ կմնանք իրական ախտանիշը հնչեցնելուց, բայց մեկ այլ բան կասենք:

Խոսքը վերաբերում է Դավիթ Հարությունյանին, ՀՀ օրենքների գլխավոր գրողին: Եթե նա ֆայմել է, որ ընտրական ցուցակի ամեն չորրորդը պետք է կին լինի, եթե նա ֆայմել է, որ ոչ հայկական կրթություն ունեցող թեկնածուները պիտի պարտադիր հայոց լեզվի քննություն հանձնեն պատգամավոր դառնալու համար, ուրեմն թող բարի լինի ֆայմել նաև, որ յուրաքանչյուր թեկնածու պետք է հոգեպես առողջ լինի: Ուստի, նոր օրենքում Դավիթ Հարությունյանը պիտի նկատի ունենա պատգամավորական «պսիխո»-ի ամրագրումը, որպեսզի ամեն կարգի գժեր չհայտնվեն պառլամենտում:

Դիցուք, պետությունը քաղաքացու հոգեկան առողջությունը հաստատող փաստաթուղթ պահանջում է որտեղ ասես, բայց, չգիտես ինչու, այն չի պահանջում պետական իշխանության ներկայացուցիչների համար: Մի՞թե ՀՀ Ազգային ժողովի մանդատն ավելի անլուրջ փաստաթուղթ է, քան վարորդական իրավունքը:

Կարծում ենք, ասածս պետք է գոնե ուշադրության արժանանա` հետագա քննարկումների համար: Հակառակ դեպքում գժության համաճարակը շուտով կտապալի Ազգային ժողովը, հետո հերթը կհասնի գործադիրին ու դատականին:

Հետգրություն

Ի դեպ, Ուրիխանյանի կուսակցությունն էլ հայց ունի մեր դեմ, շատ փող չեն ուզում` ընդամենը մեկ միլիոն: Բա՛...

Աղբյուրը՝ shame.am

Նույն շարքից