Տնտեսություն 

Այդ մաքսանենգությունն իրականացրել է հայտնի օլիգարխներից մեկը. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձեւակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ եւ ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա  առաջին կեսի ընթացքում եւ մաքսայինում ձեւակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից