Միջազգային Քաղաքականություն 

Հարավային Կորեան Վաշինգտոնին կոչ է արել Հյուսիսային Կորեան ընդգրկել ահաբեկչական պետությունների ցանկի մեջ

analitik.am

Հարավային Կորեայի խորհրդարանը դիմել է Վաշինգտոնին՝ կոչ անելով Հյուսիսային Կորեան ընդգրկել ահաբեկչական պետությունների ցանկի մեջ: Այս մասին գրում է Յոնհափ գործակալությունը:

«Կիմ Չեն Նամի սպանությունը ցույց է տալիս հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը»,-հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կիմ Են Բուն, ով հյուսիսկորեական ղեկավարությանն է մեղադրել Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ:

Հարավային Կորեայի դիմումը ԱՄՆ սենատի  զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Մաքքեյնին կփոխանցվի հաջորդ շաբաթ:

Նույն շարքից