Քաղաքականություն 

Իսրայելը հրաժարվել է երկրաձգել Human Rights Watch -ի ներկայացուցչի աշխատանքային վիզան

analitik.am

Իսրայելի Ներքին գործերի նախարարութունը հրաժարվել է երկարաձգել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեղի ներկայացուցչության ղեկավար Օմար Շակիրի աշխատանքային վիզան: Այս մասին հայտարարել է HRW-ը:

Փաստաթղթում նշվում է, որ որոշումը կայացվել է, քանի որ HRW-ը վարում է պաղեստինամետ քաղաքականություն և չի հանդիսանում իրական իրավապաշտպան խումբը:

HRW-ի ղեկավարությունն իր հերթին քննադատել է Իսրայելի ղեկավարության որոշումը՝ նշելով, որ վերջիններս կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում տարբերել քննադատությունը թշնամական քարոզից:

Նույն շարքից