Քաղաքականություն 

ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Ջեյն Բյուքանանին և Քեթրին Զենստրոմին

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային եւ նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  հյուրերին կատարած աշխատանքի համար եւ կարեւորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում եւ պաշտպանություն: Պաշտպանը նաեւ նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին եւ այլն:

Հանդիպման ավարտին Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում էլ ավելի ամրապնդելու ընթացիկ համագործակցությունը:

Նույն շարքից