Քաղաքականություն 

Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացմանը

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի բացման արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համագործակցության և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Մարիա Օչոա-Յիդոն:

Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովին կներկայացվի Միության վերջին հինգ տարիների գործունեության, Միության ռազմավարության և աշխատանքային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը, Կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, որն այնուհետ կհաստատվի ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից: Ընդհանուր ժողովի ընթացքում կներկայացվեն նաև 2016-2020թթ. ռազմավարությունն ու 2017թ. աշխատանքային ծրագրերը: Նախատեսված են նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրություններ։

Նույն շարքից