Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն Օբամային մեղադրել է ինֆորմացիոն արտահոսքի մեջ

analitik.am

Սպիտակ տնից ինֆորմացիայի արտահոսքի ետևում կանգնած են Բարաք Օբաման և նրա մարդիկ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ ինֆորմացիայի արտահոսքի ետևում կանգնած է Օբաման, քանի որ նրա մարդիկ հաստատ մասնակցել են այդ գործին: Արտահոսքի մի մասը, ամենայն հավանականությամբ, եղել է այդ մարդկանցից»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը Սպիտակ տնից դուրս եկած ինֆորմացիան լուրջ է անվանել՝ նշելով, որ դրա մի մասը վերաբերում է ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նա նաև չի բացառել, որ ինֆորմացիայի արտահոսքը կարող է շարունակվել, քանի որ դա քաղաքականություն է:

Նույն շարքից