Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Գերմանիան համեմատել է նացիստների հետ. Գերմանացի գործիչները վրդովված են

analitik.am

Գերմանացի քաղաքական գործիչները վրդովված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համեմատության պատճառով, որը վերջինս թույլ է տվել Գերմանիայում թուրքական քաղաքական քարոզչության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:

Մասնավորապես Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասը նշել է, որ այդ համեմատութունը ստոր, անընդունելի և անհասկանալի է: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև հայտնի քաղաքական գործիչ, Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆոլքեր Կաուդերը. «Այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը նման կերպ է արտահայտվում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի մասին, անհավանական է և անընդունելի»:

Հիշեցնենք, որ Գերմանիայում թուրք նախարարներին քարոզչության հարցում երեք գերմանական քաղաքների մերժումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը որևէ բանով չի տարբերվում նացիստների մեթոդներից:

Նույն շարքից