Առողջապահություն 

Հայաստանյան դեղատներում մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան մեկ ամիս:

Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա «Ինդոմետացին» կոչվող դեղահաբը: Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը:

Նշենք, որ «Ինդոմետացինը» հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այլեւս չի արտադրվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից