Քաղաքականություն 

Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում. Ամերիկայի Ձայն

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին եւ Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն.

«Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»:

Նախկին դիվանագետի կարծիքով, ով վերջերս այդ խնդրի շուրջ հոդված էր հրապարակել, ի տարբերություն Ուկրաինայի եւ Սիրիայի խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նպատակները միմյանց շատ մոտ են.

«Իմ հրապարակմամբ ես ցանկացա ազդանշան ուղարկել ԱՄՆ-ի նոր վարչակազմին, մատնացույց անել ահա մի ոլորտ, որտեղ երկու տասնամյակ շարունակվում է ռուս-ամերիկյան լուրջ համագործակցություն»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմին` նախկին դիվանագետ, իսկ այժմ` Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին ընդգծում է Մոսկվայի կարեւոր դերը պատերազմի դադարեցման մեջ.

«Հենց Ռուսաստանի ազդեցությամբ հնարավոր եղավ կանխարգելել այդ բախման ընդլայնումը»:

Վերլուծաբանը համոզված է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում չի բխում բացարձակապես որեւէ մեկի շահերից.

«Ղարաբաղը մի խնդիր է, որտեղ պատերազմը բոլորի պարտությունն է, պատերազմը բոլորի շահերի դեմ է»:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից