Հասարակություն 

‹‹Nissan X-Trail››-ն ամբողջությամբ այրվել է

analitik.am

Մարտի 12-ին, ժամը 21:10 -ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի թիվ 33 շենքի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտնակում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, 2 պատուհան, 1 դուռ, հնամաշ կենցաղային իրեր, անվադողեր, գործիքների և մեքենայի պահեստամասերի պահարան՝ մոտ 18 քմ, կայանած ‹‹Nissan X-Trail›› մակնիշի 35 DV 936 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:43-ին, մարվել՝ 22:49-ին:

Նույն շարքից