Նիդերլանդների և Թուրքիայի հարաբերություններն ավելի են սրվում

Նիդերլանդների և Թուրքիայի հարաբերություններն ավելի են սրվում

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի մուտքն իր տարածք արգելելու համար, հայտնում է France Presse-ը:

«Խոսք անգամ չի կարող լինել ներողության մասին: Նրանք պետք է ներողություն խնդրեն իրենց արածների համար»,-հայտարարել է Ռյուտեն:

Ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն արգելել էին Թուրքիայի միանգամից երկու նախարարի մուտքն իրենց երկիր: Խոսքը մասնավորապես վերաբերում է արտգործնախարարին և ընտանեկան հարցրով նախարարին, ովքեր պետք է մասնակցեին Նիդերլանդներում թուրքական համայնքի ցույցին: Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով, Թուրքիայի նախագահը եվրոպական երկրի կառավարության քայլն անվանել  է նացիստական, իսկ կառավարության անդամներին՝ ֆաշիստներ: