Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Ուրիխանյանի հայրենիքը Ադրբեջա՞նն է

analitik.am

Տիգրան Ուրիխանյանի կողմից ինձ «սրբապիղծ» անվանելու հետ կապված ցանկանում եմ կողմնորոշվել ՝ դատական հայց ներկայացնել նրա դեմ ինձ վիրավորելու համա՞ր, թե՞ ոչ։ Տարակուսում եմ՝ հաշվի առնելով այն, որ Տիգրան Ուրիխանյանը ռուս-ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից, ըստ լուրերի, 90 մլն․ ՀՀ դրամ է ստացել, և իմ կարծիքով, նա այդ գումարը ստացել է իմ՝ հայ կնոջ դեմ սուտ հաղորդում տալու համար:

Ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞ր պետությունն է Տիգրան Ուրիխանյանը համարում իր հայրենիքը։ Եթե Ուրիխանյանի համար Ադրբեջանն է հայրենիք, ապա նորմալ է, որ իր համար ես կարող եմ սրբապիղծ լինել, քանի որ փորձել եմ «պղծել» իր հայրենիքը՝ Ադրբեջանը, և վերջինիս պատկանող կազմակերպությանը ոչ հաճելի տեղեկություններ եմ հրապարակել՝ ի շահ Հայաստանի։

Ի դեպ, դժվար ՀՀ-ում գտնվի որևէ մեկը, ով կարող է հավատալ, թե «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից ինչ-որ մեկն իրոք գումար ուզեր զուտ հայրենասիրությամբ պայմանավորված պայքարը դադարեցնելու համար, ապա «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը կարող էր մերժել՝ «մեծահոգաբար» գերադասելով 90 մլն ՀՀ դրամով, ըստ լուրերի, «վարձել» Տ․ Ուրիխանյանին այս շորթման պատմությունը հորինելու և այդ միջոցով ինձ լռեցնելու փորձի համար։

Կարծում եմ ամեն ինչ այնքան պարզ է, որ մանրամասնելու կարիք չկա։ Իսկ թե ով է սրբապիղծ, թող յուրաքանչյուր հայ իր համար որոշի, քանի որ թե՛ դատական նիստերը, թե՛ գործում առկա նյութերը, հասանելի են:

 Եվ վերջում, ես 10 ամիս է անհամբեր սպասում եմ Տիգրան Ուրիխանյանի կողմից պարբերաբար խոստացվող բացահայտումներին։ Նա այդ բացահայտումների մասին խոսում էր դեռ 10 ամիս առաջ:

ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ ապօրինի կալանքի տակ պահվող, Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից