Սպորտ 

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

analitik.am

Մարտի 15-ի տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: Արդյունքում հայտնի դարձան ՉԼ-ի  ¼  եզրափակիչի վերջին երկու մասնակիցները: Դրանք են Մադրիդի «Ատլետիկոն» և ֆրանսիական «Մոնակոն», որոնք պայքարից դուրս թողեցին համապատասխանաբար գերմանական «Բայերին» և անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Այսպիսով Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի 2016/17 մրցաշրջանի ¼ եզրափակիչում իրենց պայքարը կշարունակեն «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան», «Բորուսիան», «Յուվենթուսը», «Մոնակոն», «Ատլետիկոն», «Լեսթերը»:

Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին:

Նույն շարքից