ԱՄՆ-ը երբեք չպետք է վստահի Ռուսաստանին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ը երբեք չպետք է վստահի Ռուսաստանին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Yahoo-ի աքաունթների վրա կատարված հարձակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը երբեք չի կարող վստահել Ռուսաստանին: Ռուսաստանից եկող վտանգը չի կարելի արհամարել: Նման կարծիք հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին:

«Դրան վերաբերվեք լուրջ: Մենք չենք կարող վստահել Ռուսաստանին: Մենք երբեք չպետք է վստահենք Ռուսաստանին»,-ասել է Հեյլին NBC News-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով այն մեղադրանքը, որն ԱՄՆ արդարադատությունն առաջադրել է ՌԴ  4 քաղաքացու, այդ թվում ԱԴԾ-ի երկու աշխատակցի:

Ավելի վաղ ԱՄՆ ԱՆ-ն մեղադրանք էր առաջադրել ՌԴ քաղաքացիներին 2014 թվականին Yahoo-ի վրա կատարված հաքերային հարձակման համար: