Առողջապահություն 

ֆիզիկական դաստիարակության կազմակերպումը նախադպրոցական հաստատություններում

analitik.am

Ելնելով ՀՀ կառավարության կողմից հաստատված «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի» պահանջներից` առողջապահության նախարարությունն ուսումնասիրել է հանրապետության 503 նախադպրոցական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված տարածքների պայմանները և սարքավորումներով հագեցվածությունը:

Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 95 և ավելի տեղ ունեցող նախադպրոցական հաստատությունների 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ։ Առկա մարզադահլիճների մի մասն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի։

Այցելությունների ընթացքում մասնագետները նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին ծանոթացրել են ֆիզիկական դաստիարակության կազմակերպման միջազգային մոտեցումներին։ Մասնավորապես, ներկայացվել է, որ Առողջապահական համաշխարահային կազմակերպության տվյալներով ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից մեկն էլ ֆիզիկական ցածր ակտիվությունն է:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան առաջարկներով ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։

Նույն շարքից