Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել

Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել

Հունվարի 20-ին տեղի ունեցած ինաուգուրացիայից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը իջել և հասել է նվազագույն մակարդակին: Gallup-ի կատարած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահին աջակցում է ամերիկացիների 37 տոկոսը, հակառակ տեսակետն ունի՝ 58 տոկոսը:

Նշենք, որ ԱՄՆ տարածքում շարունակվում են ցույցերը, որոնց մասնակիցները չեն ցանկանոմ Թրամփին տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Որոշ դեպքերում գործը հասնում է նաև բախումների: Ամերիկացիներին դուր չի գալիս Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, ոմանք էլ հայտարարում են, թե նա կապեր ունի ռուսական իշխանությունների հետ: Այս ամենի պատճառով էլ ԱՄՆ նախագահի վարկանիշը նվազում է: