Հասարակություն 

Շակիլ Օ Նիլը հայտարարել է, որ իր կարծիքով Երկիրը հարթ է

analitik.am

Ամերիկացի լեգենդար բասկեյտբոլիստ Շակիլ Օ Նիլը հայտարարել է, որ իր կարծիքով Երկիրը հարթ է: Այս մասին նա խոսել է podbay.fm-ի ուղիղ եթերում:

«Ես հաճախ Ֆլորիդայից մեկնում եմ Կալիֆորնիա, դրա համար էլ մոլորակը հարթ է ինձ համար: Ես չեմ հաղթահարում ձգողականության ուժ, չեմ շարժվում 360 աստիճանի տակ և այլն: Հիմա ի՞նչ, դուք ուզում եք ասել, որ մենք Չինաստանի վրա՞ ենք: Դա այդպես չէ, Երկիրը հարթ է»,-ասել է մարզիկը:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև մեկ այլ բասկեյտբոլիստ Քայրի Իրվինգը:

Նույն շարքից