Հասարակություն 

Բացվել է իրանական մշակույթին նվիրված «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես

analitik.am

Մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված միջոցառումների ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է իրանական մշակույթին: Ներկայացված են ավելի քան 200 ցուցանմուշներ, այդ թվում՝ գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն: Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրով պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակում ներկայացվում է տարբեր երկրների մշակույթը:
Իրանական մշակույթին նվիրված ներկայիս ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:

Նույն շարքից