Տնտեսություն 

Իգնատի Առաքելյանին կխնդրեինք ստուգել այստեղ բերվող փաստերը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Այս հոդվածով ՀՀ նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին կխնդրեինք համապատասխան օղակների միջոցով ստուգել այստեղ բերվող փաստերը, որովհետև «Փաստը», ուսումնասիրելով այս նյութի «հումքը», համոզվեց, որ այս գործում հարցականներ շատ կան:

Եվ այսպես. 2016 թվականին սահմանամերձ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շուրջ 50 միլիոն դրամ է հատկացրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին: Դասընթացներ են անցկացվել: Արդյունքում երկու կադր է ընտրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Տավուշի մարզում ծրագիրն իրականացրել են Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրանը և անասնաբույժ Էմիլը: Եվ նրանք երկուսով Տավուշում իրականացրել են մոտ 30 կովի արհեստական բեղմնավորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից