Քաղաքականություն 

Դուք չեք կարող հանգիստ քայլել փողոցում. Էրդողանը սպառնում է բոլոր եվրոպացիներին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպացիների անվտանգությունը կապում է Անկարայի նկատմամբ եվրոպական երկրների ղեկավարությունների վարած քաղաքականության հետ. «Եթե այսպես շարունակվի, եվրոպացիները, Արևմուտքի բնակիչները չեն կարող աշխարհի որևէ երկրում հանգիստ քայլել փողոցում»,-հայտարարել է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է  dpa գործակալությունը:

Այս անգամ ևս քննադատությունից չի խուսափել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով աջակցում է հոլանդացիներին թուրքական կառավարության հետ ունեցած խնդիրների ֆոնի վրա. «Այսպես, դու հոլանդացիների՞ն ես պաշտպանում: Իսկ ես իմ ժողովրդին եմ պաշտպանում: Կշարունակենք այսպես»:

Նույն շարքից