Քաղաքականություն 

Վահրամ Բաղդասարյանը բավական ծանր վիճակում է հայտնվել. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական կրքերը բավական լարված են նաև Լոռու մարզում: Կիզակետում դարձյալ ՀՀԿ-ական պատգամավորներն են: Մեզ հասած տեղեկություններով՝ բավական լարված են Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՀԿ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Սարիբեկյանը ղեկավարում է նույն տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի (Տաշիր) շտաբը և այս օրերին մի քանի բախում է եղել:

Առհասարակ, Վահրամ Բաղդասարյանը բավական ծանր վիճակում է հայտնվել այդ տարածքում և հարազատ կուսակցությունն այնքան էլ ջանադրաբար չի աջակցում նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից