Հասարակություն 

Արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն և Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ է ունեցել:

Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի եւ կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ:

Հիշեցնենք, Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ Բաբայանը:

Վերջինիս փաստաբանը երեկ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Բաբայանը հերքում է, որ ինքը ճանաչում է  մյուս 2 անձանց և, որ  կապ է ունեցել «Իգլայի» ձեռքբերման ու ՀՀ տեղափոխման հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից