Հասարակություն 

Սպասվող ջրանջատումների մասին

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Բաբայան փող. 2ա, 12, 14, 16, 16/1 շենքերի, 2-ից-6 զույգ եւ 1-ից-25 կենտ անհատական տնատիրությունների՝ իրենց կոտորակներով, Ազատության պող. 2-ից-18 զույգ, 1-11 կենտ համարների եւ նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, Արաբկիր 33-րդ, 35-րդ փողոցների անհատական տնատիրությունների, Չոլակյան, Վրթ. Փափազյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Ա. Տիգրանյան, Վարշավյան փողոցների, նրբանցքի շենքերի եւ անհատական տնատիրությունների, Գործկոմի փող. 6-ից-10 շենքերի եւ անհատական տնատիրությունների, Ադոնցի փող. 12, 14, 16 շենքերի, Ահարոնյան փող. 2, 2ա շենքերի եւ հիմնարկ-ձեռնարկությունների, Պ. Սեւակի փող. 1-ից-11 կենտ շենքերի, Կ. Ուլնեցու փող. 1-ից-60 համարի անհատական տնատիրությունների եւ 30, 30ա շենքերի, Վ. Վահյան փող. անհատական տնատիրությունների, Հր. Ներսիսյան փող. նրբանցքի շենքերի, անհատական տնատիրությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների, Դ. Անհաղթի փող. 1-ից-11 կենտ շենքերի՝ իրենց կոտորակներով, Սուրենյանց փող. շենքերի եւ անհատական տնատիրությունների,  «Հաղթանակ»  զբոսայգու,  «Ռեդիսսոն բլյու»  հյուրանոցային համալիրի, Կառավարական ընդունելությունների տան, ֆրանսիական համալսարանի, «Արյունաբանական»   կենտրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից