Հասարակություն 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

analitik.am

Մարտի 30-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ն. Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2112» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԼԱԶ-6971» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 14.40-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաթումի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկի մոտ բախվել է «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Հրազդանի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-69», «Տոյոտա» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-69»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, «գլխի, իրանի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել «Տոյոտա»-ի ուղևորուհին և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին ժամը 18.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի «Սեգաս» հյուրանոցի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Մերսեդես 140» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 31-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 51-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին վրաերթի ենթարկված տղամարդու ընկերը հաղորդում է տվել, որ մարտի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շիրակ» գերեզմանատան դիմաց, «Ֆորդ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ընկերոջը, նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 149.5 կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «ԶԱԶ Սենս» մակնիշի ավտոմեքենանր:
«Ֆոլքսվագեն Պասսատ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից