Քաղաքականություն 

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բխում է երկու կողմերի շահերից. Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլ կառույցներում համագործակցության ամրապնդումը բխում է երկու կողմերի ընդհանուր շահերից, նպաստում է Անդրկովկասում և Եվրասիական տարածքում ընդհանուր առմամբ խաղաղության և կայունության հաստատմանը»,-ասված է Պուտինի շնորհավորանքի մեջ:

ՌԴ նախագահի խոսքերով, Հայաստանն ու Ռուսաստանը կարողացել են իրենց համագործակցությունը հասցնել բարձր մակարդակի. «Քաղաքական երկխոսությունը դինամիկ կերպով զարգանում է, իրականացվում են մասշտաբային ծրագրեր»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ առաջընթաց կա նաև ինտեգրացիոն գործընթացներում:

Նույն շարքից