Հասարակություն 

Սանմաքրման աշխատանքներ` համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ

analitik.am

Ապրիլի 15-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ` մայրաքաղաքի բակերում ու միջբակային տարածքներում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ուժերով:

Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից:

Նույն շարքից